ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն առավոտից երեկո չաթ ենք անում իրար հետ». Նիկոլ Փաշինյան
14:10, 20.11.2018 | mamul.am
5169 | 0

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին, ինչպես նաև հակամարտող կողմերի միջև օպերատիվ կապի հաստատմանը:

«Հարաբերական հանգստությունը ոչ թե օպերատիվ կապի, այլ Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք է, և օպերատիվ կապն այդ պայմանավորվածության հարակից բաղադրիչներից մեկն է: Այնպիսի տպավորություն է, որ ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն առավոտից երեկո չաթ ենք անում իրար հետ: Իհարկե այդպես չէ: Ըստ անհրաժեշտության՝ ներկայացուցիչների միջոցով տեղեկատվություն է փոխանցվում: Եվ եթե անհրաժեշտություն չկա, բնականաբար, այդ տեղեկատվությունը չի փոխանցվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Արցախի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշման մասին հստակ ասել է: «Պետք համախմբենք մեր համազգային ներուժը՝ մեր շահերն Արցախի հարցում լիարժեք պաշտպանելու և մեր շահերը հետապնդելու համար»,- ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Ն. Փաշինյանը խոսել է նաև բանակցային գործընթացի մասին՝ նշելով, որ սխալ է այն մոտեցումը, թե Արցախի բանակցային գործընթացին տիրապետում են և տիրապետել են սահմանափակ թվով մարդիկ: «Այսօր Հայաստանի ժողովուրդն ու ընդհանրապես հայ ժողովուրդն Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացից և բովանդակությունից տեղեկացված է առավել, քան երբևէ: Եվ այս մոտեցումը շարունակվելու է: Եվ չեմ կարծում, որ Արցախի հարցին պետք է սահմանափակ թվով մարդիկ տիրապետեն»,- ասել է Ն. Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր