ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մեկ տարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակում եղել է Հայաստանի ներկայացուցիչը. իսկ ի՞նչ է դա փոխել». Նիկոլ Փաշինյան
14:50, 20.11.2018 | mamul.am
5255 | 0

«Հույս ունեմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն այնքան էլ էական չէ, շատ ավելի գլոբալ հարցեր ունենք այս իրավիճակի կապակցությամբ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցն այս համատեքստում երկրորդական, երրորդական, նույնիսկ չորրորդական է: Շատ ավելի կարևոր, խորքային հարցեր կան: Ի վերջո, այն հարցերը, որոնք մենք երկար ժամանակ ունեցել ենք, բարձրացրել ենք, և ես, Հայաստանի վարչապետի կարգավիճակում հայտնվելով, պետք է ասեմ, որ այդ հարցերը ես չե՞մ բարձրացրել: Առավել ևս, որ այդ հարցը ոչ միայն իրենց հրատապությունը չեն կորցնում, այլև ավելի են ահագնանում: Պետք է հասկանանք՝ էն, ինչ մենք անվանում ենք մեր անվտանգության երաշխիք, ինչքանո՞վ է երաշխավորում մեր անվտանգությունը: Պետք է հասկանանք՝ ինչ պարտավորութուններ ունենք մեր դաշնակիցների նկատմամբ, և ինչ պարտավորություններ ունեն մեր դաշնակիցները մեր նկատմամբ: Սա է կարևոր: Մեկ տարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակում եղել է Հայաստանի ներկայացուցիչը. իսկ ի՞նչ է դա փոխել: Կամ ռոտացիոն տրամաբանությամբ չի լինելու Հայաստանի ներկայացուցիչը. իսկ ի՞նչ է դա փոխելու: Շատ ավելի լուրջ հարցեր կան...»,- ասել է Ն. Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր