ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մյուս թեման, որ սարքվում է, «գոմիկներն» են». Արմեն Աղայան
22:40, 20.11.2018 | mamul.am
5255 | 3

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոպանչիների հարկման թեման Նիկոլի գլխին լավ սարքեցին։ Ահագին մարդ, անգամ իր վկաներից, հիասթափվեց։ Բայց դա Ֆեյսբուքում։ Իրական ընտրազանգվածի վրա սա ինչ ազդեցություն թողեց, դեռ պետք է պարզել։ Տեսնենք` հաջորդ «գավառ» գնալիս հավաքվող մարդիկ կտարբերվե՞ն Գավառի հավաքվածներից։ Մյուս թեման, որ սարքվում է, «գոմիկներն» են։ Ինչ֊որ տեսանյութում, 4 վախեցած ոչ տեղացիներ, արագ պլակատ֊դրոշակ են բացում կամ զզվելի մի բան են անում, նկարվում ու փախնում։ Ու այդ սոուսով Նիկոլին համարձակություն են մաղթում` իրենց պաշտպանելու հարցում։ Դարձյալ խիստ կասկածելի է, թե այս զուտ ֆեյսբուքյան հակագործողությունը որքան ազդեցություն կունենա իրական ընտրազանգվածի վրա։ Բայց էլ ավելի անհասկանալի է, թե եթե նման բաները ինչ֊որ կերպ ազդեն Նիկոլի վարկանիշի վրա, ապա դրա անկումից ո՞վ է շահելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր