ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Պաշտպանը հյուրընկալել է դպրոցահասակ Վահագին (տեսանյութ)
23:10, 20.11.2018 | mamul.am
19698 | 0

Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Արման Թաթոյանը հյուրընկալել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու ցանկություն
հայտնած Վահագ Սերոբյանին։

5-րդ դասարանում սովորող Վահագը Մարդու իրավունքների պաշտպանից հետաքրքրվել է, թե ինչպես ու երբ կարելի է դիմել Պաշտպանին, ինչպես նաև պատմել է իր առօրյայի, նախասիրությունների մասին։

«Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը։ Բոլորը պետք է հաշվի առնեն երեխաների կարծիքը և նրանց առնչվող որոշումներ կայացնելիս առաջնորդվեն երեխայի լավագույն շահով: Այդ լավագույն շահից է բխում նաև
ընտանեկան միջավայրում մեծանալն ու դաստիարակություն ստանալը»,- հանդիպման ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանը Վահագին նվիրել է գրքեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել դրանց բովանդակությունը, ինչպես նաև լսել երեխայի առաջարկներն իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր