ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Նախկին իշխանությունները փորձում են սա ներկայացնել որպես քարոզարշավ». Իզաբելլա Աբգարյան
15:20, 21.11.2018 | mamul.am
3886 | 4

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի պաշտոնակատարն այսօր Արագածոտն է այցելելու ու, ինչպես միշտ, մարզային աշխատանքային այցի շրջանակներում հանդիպելու է ժողովրդի հետ: Կաբինետավետերոկային քաղաքականություն վարած նախկին իշխանությունները փորձում են սա ներկայացրել որպես քարոզարշավ: Որովհետև նրանց համար ժողովրդին հանդիպելը միայն ձայն կորզելու ժամանակ է եղել: Ու իբր չեն հիշում, որ պաշտոնավարման ընթացքում Փաշինյանի մարզային այցերը միշտ այդ ձևաչափով են անցել: Սա նոր չէ:
Ու հա, որքան էլ ոմանց համար անսովոր է, ժողովուրդը անհամբեր սպասում է, թե երբ է իրենց մարզ գալու ՍԻՐԵԼԻ, ԻՐԵՆՑ ՋԱՆՔՈՎ ԸՆՏՐՎԱԾ ղեկավարը, որ հետը շփվեն, տեղ հասցնեն այն, ինչ վախենում են անձամբ իրեն չհասնի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր