ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ընդդիմություն են յանմ շինել, մի տեղ պատվաստել ու բրախվել հասարակության ջանը». Արթուր Հայրապետյան
20:10, 21.11.2018 | mamul.am
5176 | 2

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ-որ մեկի մասին, ինչ-որ բան գրելու համար, էդ մարդը պետք է ինչ-որ բան իրենից ներկայացնի, որ անդրադառնաս։ Հիմա էդ ՀՀԿ շարմազիկներն ու դրանց կցորդ մանրապճեղ զանգվածը, որ ուղիղ միացումներով ու իրենց խզբզանքներով մոլեգնում են, հետն էլ իրենց քամակներն են փրկում... Ընդդիմություն են յանմ շինել, մի տեղ պատվաստել ու բրախվել հասարակության ջանը, ուզում եմ ասել՝ նողկալի է՝ մարդու մոտ սրտխառնոց է առաջանում։ (Չեմ կարող ասել՝ մի արեք, ամոթ է. դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Բայց անամոթը հո չգիտի` ինչ բան է ամոթը) Դրանք դեռ երկար կլկլկան, քանի դեռ պատասխան չեն տվել իրենց հանցավոր կլանով ու երկիրը քարուքանդ անելու, անմեղ մարդկանց գլուխն ուտելու համար։ Ես անլվա ՀՀԿ-ին անդրադառնալու ցանկություն չունեմ, որովհետև այն ինչ արել են, միայն կարճ հիշողություն ունեցող մարդիկ կարող են մոռացության տալ: Պարզապես դրանց պետք է անտեսել և ոչինչ չգրել. ինչ գրես ոչնչի մասին... ԱԺ արտահերթ ընտրությունները ցույց կտան, թե մեր հասարակությանն ինչ է պետք և, ըստ այդմ, պարզ կլինի մեր հետագա քայլերը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր