ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Անհասկանալի է, երբ Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիք կատարած այցից Արամ Սարգսյանն է խոսում». Հակոբ Բադալյան
16:05, 21.11.2018 | mamul.am
5359 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ՀՀԿ-ն ա խոսում Նիկոլ Փաշինյանի Գեղարքունիք այցի «անհավասար» պայմանների մասին, մոտիվները լիովին հասկանալի ու պարզ են, բայց երբ դա ասում ա Արամ Զավենի Սարգսյանը, մի քիչ անհասկանալի ա: Ընդհանրապես հավասար և անհավասար պայմաններ հասկացությունները ժամանակի ու տարածության մեջ խիստ սուբյեկտիվ երևույթ են, և հետևաբար առավելագույն օբյեկտիվություն ապահովվում ա օրենսդրական կարգավորումներով: Ըստ այդմ կա գնահատման հստակ չափանիշ՝ օրենքի խախտում տեղի ունենու՞մ ա, կա՞ անօրինական որևէ երևույթ կամ դրա վերաբերյալ կասկածի հիմք: Այլապես պայմանները, իհարկե, անհավասար են, և դա Գեղարքունիքի այցից չի. արդեն վեց ամիս ա Նիկոլ Փաշինյանն օբյեկտիվորեն անհավասար պայման ա ստեղծել քաղաքական մրցակցության համար: Եվ էս պարագայում էդ կարգի գնահատականներն ընդամենը խոսում են քաղաքական մտածողության խնդիրների մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր