ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Միջանցքներում, դահլիճներում սառնամանիք է». բաց նամակ՝ Արայիկ Հարությունյանին
14:40, 23.11.2018 | mamul.am
6052 | 0

«Հայց» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, հանրային կապերի պատասխանատու Թամար Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի Արայիկ Հարությունյան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Տավուշի մարզի սահմանապահ Վազաշեն գյուղի դպրոցի վրա: Այն չի ջեռուցվում, մի քանի դասարան տաքացվում է փայտի վառարաններով, միջանցքներում, դահլիճներում սառնամանիք է: 21-րդ դարի հայաստանյան այս դպրոցն ինձ հիշեցնում է 90-ականների երևանյան մեր դպրոցները, ուր նույն վիճակն էր՝ հայտնի պատճառներով: Որպես ՀՀ քաղաքացի խնդրում եմ քայլեր ձեռնարկել այս խնդիրը լուծելու ուղղությամբ: Վազաշենի դպրոցականների ուսումնական պրոցեսն առանց այդ էլ առանց ցնցումների չի անցնում, քանի որ դպրոցը գտնվում է թշնամու ուղիղ կրակի տակ: Եկեք գոնե մնացած առումներով թեթևացնենք նրանց դպրոցական կյանքը: Հուսով եմ, որ Ձեր արձագանքը չի ուշանա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր