ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գաբրիել Ղազարյանը՝ բռնցքամարտի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
14:05, 23.11.2018 | mamul.am
2926 | 0

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց բռնցքամարտի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․

«Ես AIBA-ի և ՄՕԿ-ի կողմից որևէ գրություն չեմ տեսել։ Մենք ունենք բողոքարկող մեծ զանգված։ Ես հայտարարում եմ, որ ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարությունը որևէ մեկի կողքին չէ և որևէ մեկին չի պաշտպանում։ ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարությունը յուրաքանչյուր հարցի՝ օրենքի սահմաններում լուծման կողմնակից է։ Պետք է հասկանանք, որ այստեղ տուժում է բռնցքամարտ մարզաձևը։ Չպետք է մոռանանք, որ գնում ենք դեպի օլիմպիական խաղեր։ Մենք առաջարկեցինք արտահերթ ընտրություններ կազմակերպել, երկու կողմերի հանրային քննարկում կազմակերպել։ Դեռ որոշում չկա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր