ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արդյունքը գոհացուցիչ չէ». Արմեն Գյուլբուդաղյանց
13:50, 26.11.2018 | mamul.am
2826 | 0

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն խոսել է Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում կայացած Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի դեմ հանդիպումների մասին և ամփոփել մրցաշարին մեր հավաքականի մասնակցությունը։

«Ազգերի լիգայի խաղարկության ընդհանուր արդյունքներից, իհարկե, գոհ չենք։ Բայց եղան խաղեր, որոնցից արդյունքի առումով գոհ ենք՝ օրինակ Հայաստան - Մակեդոնիա, Ջիբրալթար - Հայաստան խաղերը։ Ճիշտ է, երկուական գոլ ենք բաց թողել Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի դեմ խաղում, որովհետև առաջին համարով էինք խաղում։ Եթե միշտ հակառակորդիդ դարպասի մոտ ես լինում, պաշտպանությունում ազատ տարածություններ են մնում։ Ընդհանուր առմամբ թիմային պաշտպանությունը կաղում է։ Իսկ Մակեդոնիային 4։0 հաշվով հաղթելիս գնդակն ավելի շատ իրենց մոտ էր, թիմային պաշտպանությունը լավ էր այդ խաղին։ Ընդհանուր առմամբ խփեցինք 12 գոլ, որոնցից 4-ը՝ ստանդարտներից, բաց թողեցինք 5-ը։ Բայց այս ամենը մի կողմ․ ֆուտբոլում մի բան նշանակություն ունի՝ արդյունքը, որը գոհացուցիչ չէ: Կարող էինք ավելի հզոր ներկայանալ, եթե վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ չունենայինք՝ Օզբիլիսը, Մարկոսը, Էդգար Բաբայանը, Չալըշըրը, Իշխանյանը։ Ավելի լավ հանդես կգայինք և լավ արդյունք կգրանցեինք»,- Գյուլբուդաղյանցի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր