ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պետք է հասկանանք՝ ինչ քայլեր ձեռնարկել, որ մեր ֆուտբոլը զարգացնենք». Արմեն Գյուլբուդաղյանց
14:25, 26.11.2018 | mamul.am
2788 | 0

Հայատանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի և առաջիկա ծրագրերի մասին։

«Մենք հիմա հանդես ենք գալիս D խմբում։ Մի՞թե պատահական ենք այդտեղ հայտնվել։ Ո՛չ։ Մենք խմբում ֆավորիտ էինք՝ Մակեդոնիայի հետ միասին։ Ուզում եմ ասել, որ պետք է հասկանանք՝ ինչ քայլեր ձեռնարկել, որ մեր պոտենցիալը, որը մեր ֆուտբոլը ունի, զարգացնենք։ Պետք է ծրագիր գրենք, որպեսզի ուժեղ ֆուտբոլիստներ պատրաստենք։ Ինչքան լավ կլինի, որ ունենանք երկու Յուրա Մովսիսյան, երկու Հենրիխ Մխիթարյան, երկու Գևորգ Ղազարյան և այսպես շարունակ։ Կկարողանանք ավելի ուժեղ հավաքական ունենալ։ Պետք է ամեն ինչ անենք դրա համար։ Հիմա բանակցություններ ենք վարում մեծ ներուժ ունեցող ֆուտբոլիստների հետ։ Աստված տա Յուրան Եվրոպայում թիմ գտնի, որովհետև նրա համար շատ ծանր է ամեն անգամ գալը։ Նա 2 օր չի քնում և ժամանակ չի մնում ֆիզիկական վիճակը բարելավելու և խաղին պատրաստ լինելու համար։ Երիտասարդներն էլ՝ Պետրոս Ավետիսյանը, Էրիկ Վարդանյանը, Ալիկ Առաքելյանը, կարողանան իրենց թիմերիում ավելի լավ խաղալ, որպեսզի ունենանք ավելի մարտունակ հավաքական։ Ունենք ֆուտբոլային լավ որակներով օժտված ֆուտբոլիստներ»,- Գյուլբուդաղյանցի խոսքերն է փոխանցում MAMUL,am-ի թղթակիցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր