ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բրիտանական կազմակերպությունը Հայաստանում վայրի բնություն է վերադարձրել վանդակում փակված երկու արջերի
23:15, 30.11.2018 | mamul.am
9262 | 1

Բրիտանական Animal Rescue International բարեգործական կազմակերպությունը Հայաստանում վանդակներից ազատել է երկու արջի, հայտնում է բրիտանական BBC լրատվականը:

Կազմակերպությունը տեղեկացրել է, որ երկու սիբիրյան արջերին ազատ արձակել հաջողվել է մեկ տարվա համառ աշխատանքից հետո:

Փրկարարական աշխատանքներին մասնակցել են 4 անասնաբույժներ Հայաստանից, Իրանից և Մեծ Բրիտանիայից: Նրանք քնեցրել են արջերին և տեղափոխել հատուկ վայր, որտեղից էլ կարանտինից հետո արջերը բաց են թողնվելու անտառ:

Կազմակերպությունը նշում է, որ փրկված արու արջը իրենց գործունեության ընթացքում ամենախոշորն է եղել՝ 500 կգ քաշով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր