ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրոտեսիլ 2019»-ին
00:15, 01.12.2018 | mamul.am
11725 | 1

«Եվրոտեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը: Այս մասին քիչ առաջ հայտնեցին Առաջին ալիքի «Լավ երեկո » հեռուստաշոուի ընթացքում: «Եվրոտեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Իսրայելում: Հայաստանը «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին ներկայացուցիչը եղել է Անդրեն: Մեր երկիրն այս մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ն, «Դորիանս» ռոք խումբը, «Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը:

Գալիք տարի «Եվրոտեսիլ»-ի առաջին փուլը կկայանա մայիսի 14-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր