ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ամանորին ընդառաջ պարենային ապրանքի խանութներում և մսի վաճառքի կետերում կիրականացնեն հսկողական շրջայցեր
19:40, 03.12.2018 | mamul.am
11648 | 1

Ամանորին ընդառաջ, հաշվի առնելով առևտրի ծավալների աճն ու ակտիվացումը, նաև դրանով պայմանավորված ռիսկերը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում ձևավորել է մասնագետ-տեսուչների աշխատանքային խմբեր, որոնք 2018 թվականի դեկտեմբերի 4-ից 27-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում և մսի վաճառքի կետերում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը:

Երևանի սահմանային հսկիչ կետը, ինչպես նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիաները կաշխատեն նաև հանգստյան օրերին՝ ներկրման և արտահանման գործընթացներին օժանդակելու նպատակով:

Խստացված վերահսկողության շրջանակներում կուսումնասիրվի տնտեսվարողների գործունեության ընթացքում սննդամթերքի անվտանգության պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը: Խախտումների հայտնաբերման դեպքում կտրվեն դրանք շտկելու ցուցումներ ու հանձնարարականներ, իսկ վտանգավոր սննդամթերքը շրջանառությունից կհանվի և կոչնչացվի:

Կստուգվի նաև սննդի շղթայի օպերատորների՝ համապատասխան ռեեստրում գրանցված լինելու պահանջի կատարումը: Կտրվեն ցուցումներ գրանցվելու համար անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև՝ չգրանցվելու դեպքում նախատեսված վարչական պատասխանատվության մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր