ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ստացվեց, բայց իմ սրտով չստացվեց». Գագիկ Ծառուկյան
15:40, 06.12.2018 | mamul.am
7730 | 2

Գյումրեցիների համար ամենածանր խնդիրը՝ դեռևս չլուծված տնակների հարցն է, Գյումրիում քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը: «21-րդ դարում ենք, արդեն 30 տարի է, որ մարդիկ դոմիկում են. պետության առաջնային խնդիրն ա, որ այդ հարցը կարգավորի: Ես ոչ թե, ասենք թե, մյուս քաղաքական, ասենք թե, ուժերի պես ասում եմ՝ զարգացնեմ, ծաղկացնեմ, հզորացնեմ, բայց էդ մարդիկ իրական կյանքում թող մի հատ իրենց, ասենք, առօրյա աշխատանքով ծաղկացրած լինեն որևիցե մի բան, նոր խոսեն, ասենք թե, ամբողջ ժողովրդի վիճակը բարելավելուց: Այսինքն, թող իրենք իրենց վիճակը բարելավեն, նոր խոսեն պետության, ժողովրդի վիճակի բարելավումից»:

Գագիկ Ծառուկյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին՝ անդրադառնալով երեկվա հեռուստաբանավեճին. «Ստացվեց, բայց իմ սրտով չստացվեց, որովհետև ամբողջ աշխարհի հայությունը սպասում էր, որ ամեն կուսակցության ղեկավար իր մոտեցումը, ծրագիրը կետ առ կետ ասեր, ոչ թե՝ զարգացնելու եմ, ծաղկացնելու, պետք է ասեր՝ ի՞նչ սկզբունքով է անելու, ո՞նց... Նորմալ էր, առաջին անգամ հանդիպեցինք, այնքան էլ այն չէր, ոնց ես ուզում էի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր