Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 528.92, RUB 7.45, GBP 611.79
+8 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կասեցվել է լավաշի և հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը
17:45, 06.12.2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն անհատ ձեռնարկատեր Լուսինե Սիմոնյանին պատկանող լավաշի և հրուշակեղենի արտադրամասում (Լոռու մարզ, ք Ալավերդի) անցկացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում պարզել են, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Արձանագրվել են նաև այլ անհամապատասխանություններ, մասնավորապես՝ պատրաստի արտադրանքը չի ունեցել հայերեն մակնշում, իսկ չփաթեթավորված լավաշը՝ տեղեկատվական թերթիկ, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, արտադրողի կողմից չի իրականացվել պատրաստի արտադրանքի լաբորատոր հսկողություն՝ որակի և անվտանգության ցուցանիշների նկատմամբ: Այս արտադրամասի երկու աշխատակիցներ չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություններ և չեն ունեցել սանիտարական գրքույկներ: Տեսչական մարմինը կասեցրել է Ա/Ձ Լուսինե Սիմոնյանի արտադրական գործունեությունը: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ, իսկ աշխատակիցները զրկվել են աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր