ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հարցվածների կարծիքը 12-ամյա կրթության և «Շախմատ» ու «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների վերաբերյալ
01:10, 07.12.2018 | mamul.am
4825 | 0

Օրերս կայացած բանավեճերից մեկի ժամանակ Էդուարդ Շարմազանովը՝ որպես Հանրապետականների կառավարության կողմից իրականացված կրթական հաջողված բարեփոխումներ, մատնանշեց 12-ամյա կրթությունը, դպրոցներում «Շախմատ» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների ներմուծումը:

MAMUL.am-ի անցկացրած հարցումը, սակայն, ցույց է տալիս, որ օգտատերերի գերակշիռ մեծամասնությունը՝ 91%-ը, դեմ է 12-ամյային և պահանջում է վերադառնալ 10-ամյա կրթական համակարգին:

«Շախմատ» առարկայի վերաբերյալ օգտատերերի 42%-ը կարծում է, որ այն շատ բարդ է և պետք է պարզեցնել: 36%-ը պահանջում է այն հանել կրթական ծրագրերից, միայն 22%-ն է կողմ, որ այս առարկան մնա նույնությամբ:

«Հայ եկեղեցու պատմություն» առարկան դարձյալ չի վայելում օգտատերերի հավանությունը: 42%-ը կարծում է, որ այն պետք է փոփոխության ենթարկվի, 41%-ը պահանջում է այն հանել դպրոցներից, միայն 17%-ն է կողմ, որ այն մնա նույնությամբ:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 3000 օգտատեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր