ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Անցնող 30 տարիների ընթացքում մենք միայն իրար հաջորդող խոստումներ լսեցինք». Էդմոն Մարուքյան
10:15, 07.12.2018 | mamul.am
2768 | 1

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, վայրկյանների ընթացքում Սպիտակի մեծ երկրաշարժի արդյունքում ավիրածություններ եղան Հայաստանի շուրջ 21 քաղաքներում և 324 գյուղերում, ամբողջությամբ ավիրվեց Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրու շինությունների 80%-ը, լուրջ վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը: Պաշտոնական տվյալներով, վայրկյանների ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, հազարավոր ընտանիքներ մնացին անօթևան: Արհավիրքին զուգորդեց արցախյան ազատամարտը, տնտեսական շրջափակումը, բազում կորուստներն ու զրկանքները, որ կրեց մեր ժողովուրդը:
Անցնող 30 տարիների ընթացքում մենք միայն իրար հաջորդող խոստումներ լսեցինք՝ «Վերականգնում, ժամկետը՝ երկու տարի», «Մեր տունը մենք պիտի կառուցենք», «Աղետի գոտին այլևս՝ զարգացման գոտի» և այլն:
Աղետի գոտին կմնա աղետի գոտի, քանի դեռ չի լուծվել տնակային ավանների բնակարանային խնդիրը, քանի դեռ չի լուծվել աղետի գոտու բնակչության զբաղվածության խնդիրը: Այսօր չեմ ցանկանում խոսքս քարոզչական բնույթ ունենա, պարզապես ուզում եմ գլուխ խոնարհել անմեղ նահատակված հայրենակիցներիս շիրիմների առջև և հավատալ, որ Հայաստան աշխարհի բոլոր աղետներն ու պատերազմները միայն անցյալ ժամանակ կունենան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր