ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«30 տարի առաջ այս պատմությունն ու լուսանկարը ցնցել էր բոլորին». Ռուբեն Շուխյան (տեսանյութ)
11:00, 07.12.2018 | mamul.am
15566 | 0

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի առաջ այս պատմությունն ու լուսանկարը ցնցել էր բոլորին: 1988-ի դեկտեմբերի 7-ի ահավոր երկրաշարժի ժամանակ գյումրեցի Մարինե Նուռոյանի ընտանիքը հրաշքով փրկվեց։ Շենքերի փլատակների տակից նա իր երկու մանկահասակ դուստրերի հետ դուրս բերվեց միայն հաջորդ օրը: Երևանի «Նաիրիտ» գործարանի տղաներն էին անդադար փորելով հասել Մարինեին և աղջիկներին, իսկ առաջինը բացված անցքից նրանց օգնության էր հասել Բորիս անունով նաիրիտցի մի փոքրամարմին երիտասարդ։ Լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի արված հայտնի դիմանկարի շնորհիվ Մարինեն դարձավ Գյումրիի վերածննդի խորհրդանիշը, և այդ նկարին անգամ տրվեց «20-րդ դարի Մադոննա» անվանումը: 1990-ին Մարինե Նուռոյանի ընտանիքը ստացավ Ավստրիայի ժողովրդի հանգանակություններով կառուցված Գյումրիի Ավստրիական թաղամասի առաջին բնակարանը՝ դա ավստրիացիների հատուկ խնդրանքն էր, որը և կատարվեց, քանի որ Ավստրիայում հանգանակությունների հայտարարությունները տպագրվում էին Մարինեի և երեխաների հենց այդ հանրահայտ դարձած լուսանկարի ներքո: Երկրաշարժից 25 տարի անց Մխիթար Խաչատրյանը կրկին լուսանկարեց Մարիներին սեփական տան դիմաց՝ այս անգամ արդեն չորս թոռների հետ միասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր