ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Վեհափառ Հայրապետն այժմ բացառիկ շանս ունի` սխալներն ուղղելու». Զոհրապ Եգանյան
12:15, 07.12.2018 | mamul.am
3987 | 4

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. «Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Մայր Աթոռն աղետի գոտում 10 բնակարան կնվիրի անօթևան ընտանիքներին... Չեմ բացառում, որ նախկինում ևս եղել են նման նվիրատվություններ, բայց կարծես թե Վեհափառ Հայրապետի շրջապատում սկսել են հասկանալ, որ եկեղեցաշինություն կոչվող եկամտաբեր բիզնեսը պետք է ստորադասվի անհետաձգելի լուծում պահանջող սոցիալական խնդիրներն ու հարցերին։ Վեհափառ Հայրապետը լավ հասկանում է, որ Երևանի Աբովյան փողոցի վրա եկեղեցական համալիր կառուցելու փոխարեն կարելի էր Սպիտակում, Վանաձորում և Գյումրիում 100֊ից ավել բնակարան գնել, որ կարելի էր բարերարներին ստիպել, որ ներդրումներ կամ ծրագրեր անեին մարզերում, ձեր փոխարեն դա արեցին ու անում են օտար, հաճախ անհասկանալի ծագման կազմակերպություններ, իսկ հետևանքները տեսնում եք։ Շատ չծավալվեմ, բայց Հայաստանում տարատեսական օտար բարքերի ներթափանցման մեջ մեծ է Վեհափառի, կամ այսպես ասեմ, նրա շրջապատի անգործությունը, եթե կուզեք` հանցավոր անգրծությունը։ Սա ասում եմ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, սա ասում եմ ցավով ու ասել եմ միշտ, նույնիսկ երբ 2009-ին Վեհափառի թիմն իմ հասցեին հրապարակային վիրավորանք հնչեցրեց, ես այլ կողմ չթեքվեցի։ Վեհափառը, իհարկե, այն չի, ինչ մեկ տարի առաջ էր, ու դա լավ է, հիմա խնդրում եմ, որ Հայրապետական այցեր կազմակերպի մարզեր, գնա ամենավատ վիճակում գտնվող ու օգնության կարիք ունեցող վայրեր` Ճամբարակի, Բերդի, Սիսիանի, Նոյեմբերյանի ու Վարդենիսի տարածաշրջաններ, հատկապես գյուղական համայնքներ,գնացեք ու մարդկանց հույս տվեք, կազմակերպեք, թող դրսից փող բերեն, ասեք հարուստներին, որ երկու տարով դադարեցնում եք եկեղեցաշինությունը և ուղղում եք այդ գումարները երկրի զարգացմանը։ Վեհափառ Հայրապետն այժմ բացառիկ շանս ունի` սխալներն ուղղելու և մեր Եկեղեցին նորից ուժեղացնելու։ Ես հավատում եմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր