Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.87, EUR 547.37, RUB 7.30, GBP 609.92
+1 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Շատերը չէին հասկանում՝ ինչ է կատարվում... Մեզ վրա գոռում էին». Նիկոլայ Ռիժկովը կիսվել է երկրաշարժի հիշողություններով
13:10, 07.12.2018

ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հիշողություններով կիսվել է «Российская газета»-ի հետ զրույցում:

Փրկարարական և վերականգնողական աշխատանքների կարգավորման հանձնաժողովը ղեկավարել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը:

«Չէի ասի, թե մենք գլուխ էինք հանում առաջին օրերին: Անհնար էր. մարդիկ վերապրում էին ցավը, շատերը չէին հասկանում՝ ինչ է կատարվում... Մեզ վրա գոռում էին: Անձամբ ինձ վրա. «Ինչո՞ւ ես եկել։ Որտե՞ղ են քո կռունկները...»: Մոտ մեկ շաբաթ անց հաջողվեց կարգավորել աշխատանքները, ջանքերը: Հաջողվեց հասկացնել, որ լաց լինելը, քարացած նստելն ու գոռալը քիչ է. պետք է աշխատել, դուրս հանել ողջ մնացածներին»,- հիշում է Ն. Ռիժկովը:

«Ցույցեր չէինք կազմակերպում, դրա ժամանակը չէր: Ամեն ինչ իր տեղն ընկավ: Փլատակների տակից 16 հազար մարդու դուրս բերեցինք, իսկ աղետի գոտուց՝ 40 հազարին»,- պատմել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե գիտի արդյոք, որ Հայստանում իրեն «Ամենափրկիչ» են անվանում, Ն. Ռիժկովն ասել է.

«Հայերը զարմանալի պատմական հիշողություն ունեն՝ ի տարբերություն մեզ, ի դեպ: Այդ ողբերգությունից 2 տարի անց վարչապետ էի, սակայն դրանից հետո տարբեր իրավիճակներ եղան, և 90-ականների սկզբներին չաշխատեցի: Անկախ իմ պաշտոնից՝ նրանք ինձ չմոռացան: Եվ դրա համար երախտապարտ եմ հայ ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է «Ամենափրկիչին»՝ չեմ լսել, բայց մի այլ պատմություն պատմեմ: Ուղղաթիռով գնում էինք հայկական մի գյուղ, և օդաչուն ասաց. «Չենք կարող վայրէջք կատարել. վտանգավոր է, լեռներ են»: Վայրէջք կատարեցինք 3 կմ հեռու՝ դաշտ, ցեխ, անձրև: Դուրս եկանք, և ճանապարհին «Վոլգա» էր կանգնած, և օդաչուին ասում են. «Ռիժկովի համար է»: Ցնցեց այդ արտահայտությունը՝ «Ռիժկովի համար է»: Երբեք չեմ մոռանա այդ մեծ ժողովրդին»:

Նշենք, որ այսօր Գյումրիում ՌԴ ԱԻ փոխնախարարը հայտնեց, որ Ռիժկովն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա լինել:

Ռիժկովը՝ երկրաշարժի վայրում
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր