ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Համացանցում են հայտնվել Մխիթարյանի և թիմակիցների խնջույքի սկանդալային լուսանկարները և տեսանյութը
15:15, 07.12.2018 | mamul.am
37491 | 3

Մրցաշրջանի մեկնարկից հաշված օրեր առաջ՝ օգոստոսին, Լոնդոնում «Արսենալ»-ի 12 ֆուտբոլիստ, որոնց թվում էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, փակ խնջույք են կազմակերպել։ «The Sun» պարբերականը լուսանկարներ է հրապարակել, որոնք սկանդալի առիթ են դարձել՝ ֆուտբոլիստների ոչ մարզական պահվածքի համար։ Լուսանկարներից և տեսանյութից երևում է, որ ներկա են եղել Հենրիխ Մխիթարյանը, Ալեքսանդր Լակազետը, Պիեր Էմերիկ Օբամեյանգը, Մեսութ Օզիլը, Շկոդրան Մուստաֆին, Սեադ Կոլաշինացը, Մաթեո Գենդուզին: Նրանք զվարճացնող գազ են օգտագործել:Պարբերականի աղբյուրը, որը երկա է գտնվել խնջույքին, հայտնում է, որ ֆուտբոլիստները փուչիկներից զվարճացնող գազ են շնչել, նարգիլե են ծխել, ալկոհոլ օգտագործել։ Հրավիրված է եղել նաև 70 աղջիկ։ Պարբերականը նշում է, որ սննդի և խմիչքի հաշիվը կազմել է 25-ից 30 հազար ֆունտ սթերլինգ։

Նշենք, որ ո՛չ ֆուտբոլիստները, ո՛չ ակումբը դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր