ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել. «Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել նախընտրական քարոզարշավի մասնակիցներին ծեծելու վերաբերյալ։ Ահազանգից հետո ոստիկանության ծառայողներն իրականացրել են համապատասխան գործողություններ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի մասնակիցներից մեկից հաղորդում են ընդունել։ Ըստ քաղաքացու՝ միջադեպը տեղի է ունեցել Գայի պողոտայում։ Նախընտրական պաստառները վնասելու հետ կապված խոսակցության ժամանակ անհայտ անձը երկու անգամ հարվածել է քարոզարշավի մասնակիցներից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այդ ընթացքում վերջինիս բջջային հեռախոսն ընկել է ու վնասվել։ Ոստիկանության ծառայողները պարզել են անհայտ անձի ինքնությունը, որը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, ոստիկանություն է ահազանգել նաև ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի կենտրոնական շտաբի պետն ու հայտնել, որ անհայտ անձինք խանգարել են շտաբի աշխատանքը, կատարել նկարահանումներ՝ խոչընդոտելով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ |