ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Տեսեք՝ ոնց եմ վրիցս գցում... ու տենց տակը ստորագրել ա». Սերգեյ Ղահրամանյան
17:05, 07.12.2018 | mamul.am
10548 | 0

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նամակը գրելուց առաջ ասել ա՝ նայեք, նայեք, տեսեք ոնց եմ վրիցս գցում... ու տենց տակը ստորագրել ա:

Հայկ Մարության ջան, մի քանի շաբաթ առաջ ամբողջ աշխատակազմին բացատրեցիք, որ ցրողական նամակներ ու պատասխաններ չտան: Մի՞թե դժվար են հասկանում կամ էլ թե չեն հասկանում՝ հեռացրեք, մեզ նման մարդիկ պետք չեն:

Ի՞նչ ա նշանակում՝ գտնենք մեղավորին, հիմա եթե անձրև գա, ուժեղ սելավ լինի ու մի քանի բան էլ քանդվի, ո՞ւմ են պատասխանատվության ենթարկելու: Ամպերի՞ն, թե երկնքին: Ասենք՝ ինչո՞վ է մտածել այս նամակի հեղինակը:
Հովսեփ Կուբատյան ջան, շատ եմ խնդրում մեր անհանգստությունները փոխանցել քաղաքապետին, նման մարդիկ չեն հասկացել փոփոխությունների իմաստը ու պետք ա հեռու մնան քաղաքի կառավարումից: Ախր քաղաքապետը բառացիորեն ասեց՝ ցրողական պատասխաններ չի կարելի ուղարկել քաղաքացիներին:

Մի հատ աշխարհին հայտնի տարբերակ առաջարկեմ՝ քաղաքապետարանը/թաղապետարանը այդ վնասը գնահատել տա անկախ գնահատողի կողմից, նախահաշիվ կազմի, սարքի, վերականգնի, իսկ հետո հենց մեղավորին գտնեն գումարը պահանջեն:

Հեսա կասեն՝ Սերգեն բողոքում ա, չէ Սերգեն խելամիտ լուծում ա առաջարկում: Բայց եթե պետք լինի, կարող ենք նաև բողոքել:
Էս նամակ գրողը չի հասկացել, որ կարող ա գա մի օր ու իրան անգործության համար պատասխանատվության ենթարկեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր