ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հայ ժողովուրդն այնքան բարձր և հստակ կատարեց իր ընտրությունը, որ նախկին կուսակցությունները չկարողացան հաղթահարել 5%-ի շեմը». Սերժ Թանկյան
15:20, 10.12.2018 | mamul.am
17649 | 2

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին:

«Ի՞նչ կարող եմ ասել: Հայ ժողովուրդն արեց այնպես, որ իր ձայնը լսվի այնքան բարձր և հստակ, որ նախկին կուսակցությունները (ՀՀԿ և ՀՅԴ) չկարողացան հաղթահարել 5%-ի շեմը: Գործող վարչապետ Փաշինյանի համար սա մանդատ է՝ իրագործելու բարեփոխումներն ու երկրի տնտեսական զարգացման ծրագիրը: Նրանք, ում նախկինում պաշտպանել է պետությունը, ովքեր տարիներով ներքաշված են եղել կոռուպցիայի և ՀՀ քաղաքացու նկատմամբ անարդարության մեջ, պատասխանատվության կենթարկվեն և կվճարեն պարտքերը: Հայկական սփյուռքն այլևս հեռակա դիտորդ չի լինի: Ժամանակն է մասնակցել մեր հայրենիքի հարստացմանը: Իրապես Հայաստանի պատմության մեջ կարևոր իրադարձություն և հաղթանակ է»,- գրել է Սերժ Թանկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր