ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ֆրանսիացիների գնահատականը Մակրոնի ուղերձին
12:15, 11.12.2018 | mamul.am
6857 | 0

Ֆրանսիացիների գրեթե կեսը դրական է գնահատել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձը: Բնակչության մեծամասնությունը կողմ է «դեղին բաճկոնավորների» բողոքի զանգվածային ալիքի դադարեցմանը: Նման տվյալներ է ներկայացնում OpinionWay-ը:

Երկուշաբթի Մակրոնը հայտարարեց տնտեսական արտակարգ դրություն սահմանելու մասին՝ խոստանալով բարձրացնել նվազագույն աշխատավարձն ու իջեցնել հարկերը: Նա նաև հայտնեց առնվազն 2 հազար եվրո ստացող թոշակառուների աջակցության միջոցառումների մասին և ընկերություններին կարգադրեց աշխատակիցներին վճարել տարեկան բոնուսը: Ֆրանսիայի պետքարտուղարի խոսքով՝ առաջարկված միջոցառումները կկազմեն 8-10 միլիարդ եվրո:

Ֆրասնիայի նախագահի ելույթիցհ հետո երկրում հարցում է անցկացվել: Հարցվածների կարծիքները գրեթե հավասար են կիսվել՝ 50%-ը ելույթը համոզիչ չի համարել, իսկ 49%-ը դրական է գնահատել նախագահի ուղերձը:

Ընդ որում, հարցվածների 60-78%-ն առաջարկված հակաճգնաժամային միջոցառումները «լավ պատասխան» է համարել՝ ցուցարարների պահանջներին:

54%-ը կարծիք է հայտնել, որ ցույցերը պետք է դադարեցվեն, իսկ 45%-ը կողմ է դրանց շարունակությանը:

Ավելի վաղ ցուցարարներն իրեն պահանջներն էին ներկայացրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր