ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու». Արա Բաբլոյանը շնորհավորել է ընտրությունների առթիվ
13:35, 11.12.2018 | mamul.am
3626 | 0

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,

ավարտվեց Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կարևոր իրադարձություններից մեկը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Անկախ քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնություններից, նրանց մրցավազքից և անզիջում պայքարից, այդ ընթացքում ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում և դրանով ուրվագծելու իր ապագա սպասումներն ու իղձերը: Ընտրությունների արդյունքները որքան ուրախալի են խորհրդարան անցած քաղաքական ուժերի համար, կրկնակի պարտավորեցնող են, քանի որ ստանալով ընտրողների վստահությունը` քաղաքական ուժերը պետք է մշտապես հիշեն, որ ստանձնել են նույն ընտրողների սպասումների և իղձերի իրականացման հանձնառությունը, որը պետք է իրագործեն մեծ պատասխանատվությամբ:

Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու:

Հարգելի գործընկերներ,

շնորհավորում եմ նոր խորհրդարանի ձևավորման առթիվ և հետագա օրինաստեղծ աշխատանքում մաղթում նոր ձեռքբերումներ ու նվաճումներ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման, Արցախի անվտանգության և մեր ժողովրդի բարօրության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր