ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հայտնի են Ա լիգայի երկրորդ շրջանի լավագույն խաղացողները
22:10, 11.12.2018 | mamul.am
2174 | 0

Ավարտվեց Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի երկրորդ շրջանը, որտեղ 18 միավորով Երևանի «Արագածը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղում «Ուրարտու Վիվառոն» է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Արթիկ- Ման Հոլդինգը»:

Երկրորդ շրջանի լավագույն խաղացողներ են ճանաչվել ՝
• Լավագույն խաղարկող – Ժաքորի Փեյն (Արագած)
• Լավագույն պաշտպան – Մոնտի Բոյկինս (Ուրարտու Վիվառո)
• Լավագույն թեթև հարձակվող – Ալբերտ Թադևոսյան (Արցախ)
• Լավագույն ծանր հարձակվող – Ջո Ռեյդ (Արթիկ-Ման Հոլդինգ)
• Լավագույն կենտրոնական – Ռոբերտ Կոնտե (Արագած)
• Ա լիգայի երկրորդ շրջանի լավագույն մարզիչ - Միքայել Պողոսյան (Ուրարտու Վիվառո)

Ա լիգայի երրորդ շրջանը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին, որտեղ տեղի կունենան հետևյալ հանդիպումները՝

15.12.2018, ժամը ՝ 16:30. «Ուրարտու Վիվառո»- «Էրեբունի Սեդարս»
15.11.2018, ժամը ՝ 18:30. ՖԻՄԱ-«Արցախ»
17.12.2018, ժամը ՝ 18:30. «Արթիկ- Ման Հոլդինգ» –«Արագած»

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր