ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
43-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. նա հիվանդանցում մահացել է
23:30, 11.12.2018 | mamul.am
5707 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 43-ամյա Արմեն Հակոբյանը իր վարած Opel մակնիշի 35 XD 282 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 28.5 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, մխրճվել է իր առջևով ընթացող, Գավառ քաղաքի բնակիչ, 40-ամյա Սիմոն Բլդեյանի վարած ЗИЛ մակնիշի 07 ՏԼ 804 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարոդ Ա. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր