ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ցանկանում եմ, որ մյուս խորհրդարանում լինի առավելագույնը 71 պատգամավոր». Արեն Ափիկյան
22:15, 12.12.2018 | mamul.am
4180 | 1

Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ, որ մյուս խորհրդարանում`

ա․ Լինի առավելագույնը 71 պատգամավոր։
բ․ ԱԺ-ն տեղափոխվի նոր շենք, ցանկալի է Գյումրիում կամ Վանաձորում, կամ գոնե Աբովյանում։ Վերջինի դեպքում վստահ եմ, որ պարոն Ծառուկյանը սիրով կֆինանսավորի այդ շինարարությունը։
գ․ Հիմիկվա ԱԺ շենքը տրամադրվի Ազգային պատկերասրահին և դառնա թանգարան, այգին բարեկարգվի։
դ․ ԱԺ-ն բաղկացած լինի բացարձակապես առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետներից։
ե․ Ծառայողական մեքենա և անձնական օգնական ունենան միայն ԱԺ նախագահը, փոխնախագահները և հանձնաժողովների նախագահները։
զ․ 4 տարի միայն Հայաստանի քաղաքացիության պահանջը հանվի և փոխարինվի ընտրության պահին Հսյաստանի քաղաքացություն ունենալու պահանջով, նաև քվոթա տրամադրվի սփյուռքին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր