ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կրեմլում արձագանքել են պատերազմի մասին Պորոշենկոյի հայտարարությանը
15:35, 12.12.2018 | mamul.am
7535 | 1

Կրեմլում արձագանքել են պատերազմի մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը: ТАСС-ի փոխանցմամբ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան համաձայն չէ նման մեկնաբանության հետ:

«Մենք համաձայն չենք նման մեկնաբանության հետ, խոսքն ուկրաինական կողմի սադրանքի և Ռուսաստանի պետական սահմանի կոպիտ խախտման մասին է: Ուկրաինան փորձում է իր նպատակներով օգտագործել իրավիճակը: Անզեն աչքով տեսնում ենք, որ Ուկրաինայում շարունակվում է նախընտրական քարոզարշավն ու ընտրական նպատակներին հասնելու համար Ռուսաստանին թշնամու կերպարով ներկայացնելը»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Կերչի նեղուցում տեղի ունեցածը պատերազմ է: «Պարո՛ն Պուտին, դա ագրեսիա է: Պարո՛ն Պուտին, դա պատերազմ է: Դա կատակ չէ և ոչ էլ միջադեպ կամ ճգնաժամ»,- ասել էր նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր