ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Կասկածում եմ, որ Երևանի կենտրոնը տիրած, Փաշինյանի հեղափոխական ընկեր Խաչատուր Սուքիասյանը հարկերը նորմալ վճարում է». Ոսկան Սարգսյան
23:35, 12.12.2018 | mamul.am
7250 | 12

Լրագորղ Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կուլակաթափություն պետք չէ, սակայն Հայաստանից թալանածը պետք է ետ բերվի: Թալանածները թալանած ինչքը երկրին վերադարձնելիս չպետք է իրենց բարեգործ ու նվիրատու ներկայացնեն: Մի քանի օր առաջ նախկին Այրարատ կինոթատրոնի տարածքում մոլում էի, ուր վաճառողը փոքր տարածքի համար ամեն ամիս 150 հազար դրամ վարձավճար է մուծում Խաչատուր Սուքիասյանին, նման տարածքները նույն տեղում հազարներով են: Խ. Սուքիասյանը Վանոյի քենակալն է, նաև՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ընկերը: Կասկածում եմ, որ Երևանի կենտրոնը տիրած, Ալավերդիում պատկերասրահն իր բանկի վերածող սույն գործարարը հարկերը նորմալ վճարում է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր