ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կառավարությունը 13,7 մլն դրամ կհատկացնի
23:40, 12.12.2018 | mamul.am
2681 | 0

Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից կտրամադրի 13 մլն 762.6 հազար դրամ:

Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, 2018 թվականին ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Նրանցից 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի վճարումները կատարվում են հետևյալ կերպ՝ ուսման վարձի 50%-ը վճարվում է ուսանողի կողմից, 50%-ը «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին, 47 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50%-ը վճարվում է ուսանողի կողմից, իսկ 50%-ը առաջարկվում է վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 13 մլն 762.6 հազար դրամ:

Սփյուռքի նախարարությունը գտնում է, որ ուսման վարձի լուծումը պետք է շարունակել, քանի որ խնդիրը մնում է սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր