ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել սպանված լրագրողին
10:45, 13.12.2018 | mamul.am
7709 | 0

Քաղաքական հայացքների համար հետապնդվող լրագրողները հաղթել են Time ամսագրի վարկածով «Տարվա մարդ» անվանակարգում: Այս մասին ասվում է ամսագրի կայքում:

Տիտղոսին արժանացել են ողջ աշխարհում մի քանի լրագրողներ: Ցուցակը գլխավորել է սաուդցի սպանված լրագրող Ջամալ Խաշոգջին:

Ամսագրի խոսքով՝ Խաշոգջիի սպանությունն այդքան արձագանք չէր ստանա, եթե չլիներ նրա անձնվեր լրագրողական աշխատանքը:

«Նրա մահը մերկացրեց ժպտացող արքայազնի իրական բնույթը»,- նկատել են ամսագրի աշխատակիցները:

Անցած տարի նույն անվանակարգում հաղթող էին ճանաչվել «Լռության խախտողները» միավորման ակտիվիստները, որոնց #metoo («Ես նույնպես») ֆլեշմոբն ուղղված էր սեռական բռնության դեմ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր