ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Նիկոլ Փաշինյանն ուղենշեց առաջիկա շրջանի անելիքները
11:25, 13.12.2018 | mamul.am
7821 | 3

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ուղենշեց առաջիկա շրջանի անելիքները. «Կարևոր աշխատանքը տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է: ՀՀ նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, որը շարունակելու է աճել: Ուզում եմ հրավիրել ՀՀ պետական պաշտոնյաների ուշադրությունն այս հարցի վրա ու իմ ուղիղ հանձնարարականն է՝ չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցյալ ներդրողների համար»: Հաջորդ առանցքային խնդիրը ԶՈւ մարտունակության բարձրացման հարցն է. «Առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է ի վիճակի լինենք ԶՈւ զարգացման նպատակի համար ներդնել 2,5 մլրդ դոլար ու այդ միջոցները գտնելու ուղղությամբ լրջագույն աշխատանք տանենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Հաջորդ ուղղությունները՝ կրթության և առողջապահության ոլորտում բարեփոխումներն են: Փաշինյանն անդրադարձավ նաև քաղաքացիների սոցիալական բարեկեցությանը. «Ունենք ՀՀ քաղաքացու մանդատը՝ երկրում ծայրահեղ աղքատությունը վերացնելու խնդիրը լուծելու համար»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր