ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գրքի շնորհանդեսը
18:15, 13.12.2018 | mamul.am
2902 | 1

Դեկտեմբերի 14-ին Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա պատմական գիտությունների թեկնածուներ` Համո Սուքիասյանի և Նարինե Երանոսյանի «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գրքի շնորհանդեսը: Ուսումնասիրությունը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը, խմբագիրը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանն է:

Գրքում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող արխիվային փաստաթղթերի և մամուլի հրապարակումների հիման վրա անդրադարձ է կատարվում Խորհրդային Հայաստանում երգիծական մամուլի սկզբնավորման նախադրյալներին ու կայացման խոչընդոտներին, երգիծական պարբերականներ հրատարակելու դժվարություններին, Երևանում Վահան Թոթովենցի խմբագրությամբ հրատարակված «Շեշտ» (1923թ.), Էդուարդ Խոճիկի խմբագրությամբ հրատարակված «Զուռնա» (1924թ.) և «Կարմիր մոծակ» (1926-1927թթ.) երգիծաթերթերի հիմնադրման, ընթացքի, գրաքննական հալածանքի արդյունքում դրանց հրատարակության դադարեցման հանգամանքների բացահայտմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր