ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Լևոն Մնացականյանը չի կարող հանդիսանալ թույլ տվող կամ չտվող». Աշոտ Ասատրյան
17:10, 13.12.2018 | mamul.am
6741 | 0

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծայրահեղությունից ծայրահեղություն ազգ ենք ու միշտ կմնանք։ Արցախի հարցը կամ ինչպես սիրում եք ասել՝ հող հանձնելը, կապված չի որևէ անձի հետ։ Արցախը պահողը, հանձնող-չհանձնողը հայ ժողովուրդն է։ Ու բացառություն չի կազմում նաև գեներալ Լևոն Մնացականյանը, ով լինելով փորձառու զինվորական, ունենալով երկար տարիների հրամանատարական մեծ փորձ ու անցած ճանապարհ, որևէ կերպ միայնակ ու իր անձով պայմանավորված չի կարող հանդիսանալ թույլ տվող կամ չտվող։ Այսինքն ոչ մի պարագայում չի կարելի հայտարարել, որ Մնացականյանին պաշտոնից հանում են Արցախը հանձնելու համար։ Չի կարելի նաև հայտարարել, թե՝ հա լավ ինչ ա եղել որ, մեկ ա լիքը գեներալ կա։ Ոչ մեկի պաշտոնը հավերժ չէ, սակայն բանակին վերաբերվող որոշումները, գոնե այս պահին, պետք է իրականացվեն շատ խիստ քննարկումների արդյունքում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր