ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Հուշ-երեկո՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին
15:40, 13.12.2018 | mamul.am
2611 | 0

30 ակնթարթ, ու արդեն 30-ամյա ծանր հիշողություն: Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կազմակերպված հուշ-երեկոն նվիրված էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին: «Քեզ համար, Հայաստան» խորագրով միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Գյումրիի, Վանաձորի և Սպիտակի քաղաքապետարանների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: Գեղասահքի մարզադպրոցի սաներն իրենց ելույթներով ներկայացրել են վայրկյանների ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերը փոխած ավերիչ երկրաշարժը: Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների ներքո երկրաշարժ չտեսած սերունդն ապրեց ու զգաց աղետը: Միջոցառման կազմակերպիչների խոսքով` սառցե բեմադրության նպատակն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումն ու կյանքի շարունակականության ուղերձ հղելն էր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր