ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Չի կարելի սենց զոռբա հայտարարություններ անել». Աշոտ Ասատրյան
23:15, 13.12.2018 | mamul.am
7029 | 1

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրի ղեկավարի խոսքը պետք է գոնե մի փոքր կշիռ ունենա: Նազարբաևը և Լուկաշենկոն իրար հերթ չտալով փորձում են ամեն գնով լարել ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերությունները Հայաստանի հետ:

Առաջինը Նազարբաևը հայտարարեց, որ իբր ՀԱՊԿ-ը կողմ է, որպեսզի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ժամկետից շուտ ստանձնի Բելառուսի ներկայացուցիչը: Հայտարարությունը հերքվեց Հայաստանի և Ռուսաստանի կողմից: Հետո Լուկաշենկոն նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ, որը կրկին հերքվեց: Հիմա կրկին Նազարբաևը նույն հայտարարությամբ հանդես եկավ, որից հետո հայկական կողմը կրկին հերքեց այդ լուրը: Երևի մինչև վաղը ռուսական կողմն էլ դա կհերքի կամ հնարավոր է էլ ուշադրություն չդարձնի Նազարբաևի հայտարարություններին:

Վերջիվերջո երկրի ղեկավար ես, երկիր ես ներկայացնում, չի կարելի էլի մեկ թեմայի շուրջ սենց զոռբա հայտարարություններ անել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր