ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Նիկոլ Փաշինյանը ճիշտ քաղաքականություն է իրականացնում զինվորականների նկատմամբ». Կարպիս Փաշոյան
17:35, 14.12.2018 | mamul.am
7036 | 10

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց ճիշտ քաղաքականություն է իրականացնում զինվորականների նկատմամբ։ Իսկ դրա էությունը հետևյալն է` հանգիստ զբաղվեք ձեր աշխատանքով՝ պետության պաշտպանությամբ ու անվտանգությամբ, բայց հանկարծ չհամարձակվեք քթներդ խոթել քաղաքականության մեջ. նույնիսկ ամենափոքր հետաքրքրություն դրսևորելու դեպքում կպատժվեք։ Ինչպես տեսնում ենք, չեն խնայում նույնիսկ ամենաազդեցիկներին ու ճիշտ էլ անում են, քանի որ մենք տեսել ենք, թե ինչպես են պատերազմի հերոս հրամանատարները խաղաղ պայմաններում քաղաքական չարիք դառնում։ Մենք դա տեսել ենք տակավին 90-ականներից սկսած։ Գեներալները պետք Է հեռու մնան քաղաքականությունից։ Եթե նրանք հանկարծ սկսեն քաղաքական հետաքրքրություններ դրսևորել, ապա դա կարող է մեծագույն աղետի ու արկածախնդրության պատճառ դառնալ։ Գեներալները պետք Է հասկանան, որ ո՛չ իրենք, ո՛չ էլ իրենց խոսնակները չեն կարող գնահատականներ հնչեցնել Հայաստանի ընտրական գործընթացների վերաբերյալ. դա նրանց գործը չէ։ Նրանք միայն մեկ խնդիր ունեն, որն Է՝ Հայաստանի վարչապետի ու Արցախի նախագահի հրամանները բարեխիղճ կերպով կատարելը։ Բոնապարտիզմը մտքներիցդ հանեք, չի ստացվի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր