ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Լուկաշենկոյի հայտարարությունը՝ կապված Սերժ Սարգսյանի հետ, կրակոց է հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վրա». Կարեն Հովհաննիսյան
19:25, 14.12.2018 | mamul.am
7071 | 4

Լուկաշենկոյի հայտարարությունը՝ կապված Սերժ Սարգսյանի հետ, կրակոց է հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վրա:
Լուկաշենկոն այս հայտարարությունը կարող էր անել ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ, որի արդյունքում հնարավոր է մի որոշ ընտրազանգված գնար ու ձայն տար ՀՀԿ-ին: Սակայն , Լուկաշենկոն դա անում է այսօր, քանի որ հենց ընտրություններից հետո է հարկավոր Հայաստանում սրել ներքաղաքական իրավիճակը, քաղաքական դաշտում ստեղծել բևեռացում, ընդ որում միմյանց նկատմամբ ընդգծված թշնամությամբ: Նիկոլ Փաշինյանի իր ելույթներից մեկում ասում էր, որ ՀՀԿ-ն բանակցել է միայն հանձնելու շուրջ, և հանկարծ այսօր Լուկաշենկոն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը դեմ է եղել շրջանների հանձնմանը: Այստեղ ակնհայտ է հայտարարության միտումը, ակնհայտ է ձեռագիրը, այսպիսով փորձում են հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծել վիճակ, որտեղ, այսպես ասած, խոսելու տեղ կունենան նախկին իշխանության ներկայացուցիչները, իսկ այդ մարդիկ խորհրդարանում չեն, չեն կարող օգտագործել խորհրդարանական ամբիոնը, և մնում է հանրահավաքային ամբիոնը: Կարո՞ղ էին չէ մինչև հեղափոխությունը դա ասել, հեղափոխությունից հետո դա ասել, վերջապես մինչև ԱԺ ընտրություններն ասել: Ոչ՝ հիմա, որպեսզի արտախորհրդարանական ուժերի միջոցով կրկին լարվածություն մտցնեն ներհայաստանյան քաղաքական դաշտում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր