ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հայ մարզիկները 6 մեդալով են վերադարձել մուայ թայի միջազգային մրցաշարից
21:20, 14.12.2018 | mamul.am
2984 | 1

Դեկտեմբերի 7-ից 10-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել մուայ թայի միջազգային մրցաշար, որին Հայաստանը ներկայացրել է 10 մարզիկ։ 400 մասնակիցների թվում մեր պատվիրակությունը 6 մեդալ է նվաճել։

Մեծահասկաների պայքարում ոսկե մեդալներ է նվաճել արցախցի 71 կգ քաշային Արման Գալստյանը, իսկ 81 կգ քաշային արցախցի Դավիթ Հայրապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ 16-17 տարեկանների պայքարում 3-րդ տեղն է գրավել էջմիածինցի 54 կգ քաշային Միասնիկ Սաֆարյանը։ 14-15 տարեկանների պայքարում արցախցի 54 կգ քաշային Լևոն Գրիգորյանն զբաղեցրել է 1-ին տեղը։ 12-13 տարեկանների պայքարում էջմիածինցի 32 կգ քաշային Մնացական Վարդանյանը և երևանցի 34 կգ քաշային Գոռ Դանիելյանը նվաճել են ոսկե մեդալներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր