ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Խոսենք ու գրենք գրագետ. «թվով+թվական» բառակապակցությունների մասին
22:25, 14.12.2018 | mamul.am
5675 | 4

MAMUL.am-ը Լեզվի կոմիտեի հետ միասին սկսում է նոր շարք, որի նպատակն է առցանց միջավայրում օժանդակել գրավոր հայերենի անաղարտացման գործընթացին:

Այսօր կխոսենք «թվով+թվական» բառակապակցությունների մասին:

Զանգվածային տեղեկատվության միջոցներով կարդում կամ լսում ենք.

«Կազմակերպվել է թվով երկու այլ զորակոչիկի տարկետում տալու գործընթացը»:

«Այս հարցը Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների թվով երրորդ հանդիպման օրակարգում էր»:

«Անվավեր է ճանաչվել թվով հինգ քվեաթերթիկ»:

«Գնել են թվով 53 կոնյակ»:

Օրինակների այս շարքը կարելի է շարունակել, բայց կարծում ենք՝ հարկ չկա, որովհետև անհրաժեշտ հարցը հավանաբար արդեն ծնվեց. իսկ այստեղ ի՞նչն է սխալ, ինչպե՞ս պետք է լինի:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել հետևյալ բառակապակցություններին՝ թվով երկու, թվով երրորդ, թվով հինգ, թվով 53: Հիմա հարց տանք. իսկ ուրիշ ի՞նչ են երկու-ն, երրորդ-ը, հինգ-ն ու 53-ը, եթե ոչ թիվ: Արդյո՞ք իմաստ ունի թվականի հետ «թվով» բառաձևի գործածությունը: Չէ՞ որ նրա մեջ «թիվ» բառի իմաստն արդեն իսկ կա:

Սա այն դեպքերից է, երբ երկու բառից մեկն անհարկի է գործածվում, ուղղակի ավելորդ է: Լեզուն ավելորդություններ չի սիրում և ձգտում է սեղմության:

Առաջնորդվելով այս սկզբունքով՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

թվականների հետ «թվով» բառաձևը չգործածել և այսուհետև ասել (գրել), օրինակ, ոչ թե թվով երկրորդ, այլ երկրորդ, ոչ թե թվով երեք, այլ պարզապես երեք և այլն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր