ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունը, ՌԴ-ի կողմից «Իմ քայլ»-ին ու վարչապետին չշնորհավորելը ցույց տվեցին շատ հետաքրքիր մի բան». Ստյոպա Սաֆարյան
01:10, 15.12.2018 | mamul.am
24199 | 13

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունը, ՌԴ-ի կողմից «Իմ քայլ»-ին ու վարչապետին չշնորհավորելը ցույց տվեցին շատ հետաքրքիր մի բան, որը նկատել էի Թավշյա հեղափոխությունից հետո ռուսական հեռուստաընկերներություններից մեկի թոք-շուի ժամանակ: Հնչած միտքը հետևյալն էր. որ դեռ պետք է հասկանալ՝ իշխանությունը Նիկոլ Փշինյանի մոտ կմնա, թե կանցնի ավելի նախըտրելի մեկին: Անցած ամիսները ցույց տվեցին, որ Փաշինյանի հեղինակությունը և աջակցությունը ցանկալի չափով չի իջնում, իշխանությունը կձևավորի միայանակ, առանց Կրեմլի համար նախըտրելի էպիգոնների ու առանց պառլամենտում Կրեմլի համար նախընտրելի ընդդիմախոսների: Ահա, թե ինչու չէին շտապում Փաշինյանին ճանաչել որպես բանակցորդ, ահա թե ինչու տխրեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Նրանք նույնպես մտահոգված են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր