ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Գաբրիել Ղազարյանը հայտարարություն է տարածել
00:50, 16.12.2018 | mamul.am
9482 | 5

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հայտարարություն է տարածել․ «Ցավոք` սուտ, չճշտված, բամբասանքների մակարդակի տեղեկատվություն տարածելը մերօրյա լրատվական դաշտում նորություն չէ, որոնցից մեկը այսօրվա «Ժամանակ» թերթի հրապարակումն էր։ Հիշեցման կարգով փաստեմ, որ զրպարտանք և հերյուրանք տարածելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Եվ ուրեմն` խորհուրդ եմ տալիս բոլոր լրատվամիջոցներին այսուհետ կշռադատված հրապարակումներ կատարել:
Ի գիտություն «Ժամանակ» թերթի և նրա ընթերցողների` ոչ մի նմանատիպ էժանագին դեզինֆորմացիա չի կարող վնասել Հայաստանի Հանրապետության գործող կառավարության հեղինակությանը:
Ավելի լրջամիտ հանրությանը տեղեկացնեմ, որ իմ ղեկավարած գերատեսչությունում Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել: Վստահ եմ, որ ստուգում լինելուց հետո էլ, ի հեճուկս նմանատիպ հնարքների սիրահարների, պետական միջոցների վատնման փաստ չի արձանագրվի: Համենայն դեպս, կոնկրետ իմ ղեկավարման ժամանակահատվածի և անձամբ իմ` որպես նախարար կատարած ամեն քայլի համար միանշանակ պատասխանատու եմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր