ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Չի բացառվում, որ սոցիալական դժգոհության հենքի վրա մեկ այլ քաղաքական ուժ կսկսի դուխով ճանապարհ փակել, դասադուլներ կազմակերպել». Ոսկան Սարգսյան
15:35, 16.12.2018 | mamul.am
6051 | 8

Լրագորղ Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պառլամենտարիզմի, ժողովրդավարության կայուն ավանդույթներ ունեցվող երկրներում կուսակցությանը 70% քվե տալիս են կատարված գործերի, ոչ թե խոստումների և առաջացրած հույսերի համար: Մերժելով Սերժին՝ ապրիլյան պատերազմում ավելի քան 100 զոհի համար մեղք ունեցող, նրան պետության հաշվին մեծ թոշակ և առանձնատուն տվեցին: Արագաչափերը, կարմիր գծերը չվերացան, էլեկտրական հոսանքի և բնական գազի սակագները չնվազեցին: Մեկ տարի անց պարզ կդառնա նորընտիր իշխանության իրական վարկանիշը, և չի բացառվում, որ սոցիալական դժգոհության հենքի վրա մեկ այլ քաղաքական ուժ կսկսի դուխով ճանապարհ փակել, դասադուլներ կազմակերպել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր