ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Երբ 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանն ստեղծեց Գագիկ Ծառուկյան քաղաքական կերպարին, նրան նաև կոդավորեց». Անի Սամսոնյան
22:05, 16.12.2018 | mamul.am
26355 | 10

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես խղճում եմ Գագիկ Ծառուկյանին, իրապես խղճում եմ․․․

Երբ 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց Գագիկ Ծառուկյան քաղաքական կերպարին, նրան նաև կոդավորեց։ Օրինակ՝ ըստ այդ կոդավորման, բոլոր քաղաքական գործիչները ունեն ՊԱՊԱ։ Եթե որևէ քաղաքական գործիչ չունի ՊԱՊԱ, ուրեմն նա գոյություն չունի։ Այստեղից է գալիս այն պրոբլեմը, որ առավոտից իրիկուն Գագիկ Ծառուկյանը պտտում է Էդմոն Մարուքյան և ԼՀԿ-ի՝ Միշիկի պրոյեկտ լինելու հնացած փչացած պլաստինկան։ Նա անկեղծորեն հավատում է դրան, որովհետև, եթե Էդմոն Մարուքյանը գոյություն ունի, ապա նա պիտի ունենա ՊԱՊԱ։ Հակառակ դեպքում Էդմոն Մարուքյան անուն ազգանունով մարդ չկա։ Այս տրամաբանությունից դուրս պարոն Ծառուկյանի կոդավորված համակարգը, որևէ բան չի կարդում։

Գագիկ Ծառուկյանին կոդավորել են, որ եթե դու ունենաս շատ փող, պիտի մասնակցես բոլոր քաղաքական ընտրություններին, որովհետև ընտրություններին միշտ պետք է լինի մեկը, ով քաղաքացանիներին մոռացնել չտա քվեի դիմաց նյութական շահ ստանալու մշակույթը։

Գագիկ Ծառուկյանին կոդավորել են, որ ցանկացած քաղաքական կամ անձնական պատասխանատվության հարցից խուսափելու համար պետք է հավաքել երկու կոդ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ, ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ։

Գագիկ Ծառուկյանին նաև կոդավորել են, որ եթե դու տանը պահես շատ մեծ և վտանգավոր մի բան, օրինակ առյուծ, ապա քեզանից բոլորը կվախենան։

Գագիկ Ծառուկյանին կոդավորել են, որ քո ՊԱՊԱՅԻՆ կամ ժառանգության հանձնված մյուս ՊԱՊԱՆԵՐԻՆ պետք է նվիրել շատ մեծ բաներ՝ օրինակ քարե առյուծներ, դու կերևաս ուժեղ ու հարուստ տղա։

Գագիկ Ծառուկյանին կոդավորել են, որ եթե դու ներդրում ես անում, փող ես աշխատում, կարաս պետությանը խաբես, հարկեր չտաս, օրենք խախտես։

Գագիկ Ծառուկյանին կոդավորել են, որ եթե դու բարձր բլուրի վրա ապրես, ապա բոլորը քեզ կնայեն ներքևից, իսկ դու իրենց վերևից։

Գագիկ Ծառուկյանին կոդավորել են, որ ինքը միշտ պիտի իր մասին խոսի երրորդ դեմքով, որովհետև առաջին դեմքի դերանունը, ասենք թե, համապատասխան կոդավորում չի։

Գագիկ Ծառուկյանին կոդավորել են, որ ինքը միշտ պետք է իր կողքը պահի կոդավորված մարդիկ, հակառակ դեպքում Գագիկ Ծառուկյան համակարգը չի աշխատի։

Ի՞նչ ասեմ, սիրելիներս, Գագիկ Ծառուկյանի կոդավորված համակարգն, այսպես ասած, սբոյ տվեց Հ1-ի նախընտրական բանավեճի ժամանակ, երբ Էդմոն Մարուքյանը նրան հարցրեց երկու բան՝ ինչ արժեք է ստեղծում քո Շանգրիլա կազինոն և ինչ մոտիվացիա ունես դու՝ քաղաքականությամբ զբաղվելու։ Այո, սբոյ տվեց, որովհետև «արժեք» և «մոտիվացիա» բառերը Ծառուկյանի կոդերում գոյություն չունեին։ Չկարդաց։

Այս հղումն էլ դնեմ, որ տեսնեք, թե ինչ կոդավորված աղա է Գագիկ Ծառուկյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր