ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Դպրոցում հայտնաբերվել է տղամարդու դի
21:05, 17.12.2018 | mamul.am
11469 | 0

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Բավեյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 15-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ օրը, ժամը 08։10-ի սահմաններում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի փոխտնօրեն Նվարդ Պետրոսյանն ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ առավոտյան գալով դպրոց՝ շենքում հայտնաբերել են պահակի՝ 73-ամյա Ռաֆիկ Իսահակյանի դին։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ասատրյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր