Համացանցում տարածվող տեսանյութը պատկերում է, թե ինչպես է Toyota մակնիշի՝ 001 AO 01 համարանիշերով մեքենան դուրս եկել հանդիպակաց գոտու երրորդ գիծ, ապա տեսնելով, որ դիմացի մեքենան իրեն համառորեն ճանապարհ չի տալիս և դեռ մի բան էլ՝ նկարահանում է, վտանգավոր մանյովր կատարելով վերադասավորվում է հանդիպակաց գոտու երկրորդ գծում ու շարունակում ճանապարհը: Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ: Ինչպես է Toyota մակնիշի՝ 001 AO 01 համարանիշերով մեքենան դուրս եկել հանդիպակաց գոտի Ինչպես է Toyota մակնիշի՝ 001 AO 01 համարանիշերով մեքենան դուրս եկել հանդիպակաց գոտի Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին, ժամը 17:50-ի սահմաններում, Նալբանդյան փողոցի վրա: Ֆեյսբուքյան խմբերից մեկի օգտատեր Հասմիկ Վարդանյանն էլ նույն մեքենայի վերաբերյալ հետևյալ գրառումն է արել. «էս մեքենան հանդիպակացի առաջին գծով, կարմիր լույսով խաչմերուկն անցավ։ Կանգնել եմ, խաչմերուկի ոստիկանին հարցնում եմ. Ֆեյսբուքան օգտատերերը նաև պարզել են, որ միևնույն պետհամարանիշերով Toyotan 2015 թվականին ենթարկվել է շղթայական վթարի: Այդ ժամանակ դրա վարորդն է եղել 19-ամյա Դավիթ Դավթյանը: Հավելենք, որ այս գրառումներին ծանոթանալուց հետո ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ առավոտյան այս հարցը կլուծվի, տեսանյութն արդեն իսկ հիմք է կարգազանց վարորդին պատժելու համար: |