ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Պահանջում եմ գլխավոր դատախազի հրաժարականը». Ինեսա Պետրոսյան
11:40, 18.12.2018 | mamul.am
6713 | 0

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պահանջում եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։ Չնայած այն հանգամանքին, որ մեկ գրամ հավատ չունեի, որ այդ անձը կարող էր դրական առումով փոխվել, բայց ամեն դեպքում սպասում էի։ Այսօր շարունակվելու է դատարանում քննվել Անդրիաս Ղուկասյանի դեմ շինծու մեղադրանքով իրականացվող գործի քննությունը, որի նախաձեռնողներն են եղել նախկին նախագահն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Մինչ օրս այդ անձը չկարողացավ կամք դրսևորել և հրաժարվել դատարանում այդ շինծու մեղադրանքից։ Դա նշանակում է, որ Արթուր Դավթյանը շարունակում է իր գործելաոճը և նրա մոտ ոչինչ փոխվել։ Այլ գործերով նույնպես դատախազությունն աշխատում է նախկին, հին մեթոդներով` կեղծ և շինծու գործերը դատարան ուղարկելով։ Նոր Հայաստանին հարիր չի գործող գլխավոր դատախազը, ում պաշտոնավարումը չարիք է դարձել ամբողջ համակարգի համար, քանի որ դատախազությունում աշխատող ազնիվ դատախազներն ստիպված են լինում կատարել Արթուր Դավթյանի անօրինական կարգադրությունները։
Դիմում եմ նաև մեր հարգելի նորընտիր պատգամավորներին` թույլ չտաք, որ նախկին իշխանության կողմից ընրվածը շարունակի իր անօրինական գործելաոճը Նոր Հայաստանում։ Եթե նա հրաժարական չտա, ուրեմն պետք է գործի անցնեն պատգամավորները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր